ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Հետագա քայլերն ու մարտավարությունն առայժմ չեն բարձրաձայնում

Հետագա քայլերն ու մարտավարությունն առայժմ չեն բարձրաձայնում
01.09.2015 | 18:43

Այսօրվանից սկսվում է «Ո՛չ թալանին» նախաձեռնության պայքարի նոր փուլը: Ամե՞ն օր ակցիան կլինի, թե՞ շաբաթը մեկ, կորոշվի տեղում: Նախաձեռնող խումբը հետագա քայլերը, մարտավարությունը առայժմ չի բարձրաձայնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը, նշելով, որ պահանջները նույնն են. առաջին հերթին` չեղարկել ժողովրդին կեղեքող հոսանքի թանկացման որոշումը, երկրորդ`նախկին սակագինը վերանայել, որովհետև դա նույնպես ուռճացված է, ինչը մասնագետներն իրենց հաշվարկներով ու փաստաթղթերով բազմիցս ապացուցել են, երրորդ` պատժել խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժ կիրառած ոստիկաններին` սկսած վերին օղակից:

Մաքսիմ Սարգսյանը հույս հայտնեց, որ ժողովուրդը կհասկանա , որ սա նախկինում եղած խնդրի շարունակությունն է ու դուրս կգա փողոց: Ձեռնարկատերերին կոչ արեց ոչ մի դեպքում չստորագրել պայմանագիրը, որով իրենք կհամաձայնեն հոսանքի դիմաց բարձր վճարել: «Բոլորին կոչ եմ անում դուրս գալ փողոց, միանալ պայքարին, ի վերջո, սա բոլորիս պայքարն է»,- ընդգծեց ակտիվիստը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 890

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ